Կոմիտասի պողոտայի հրդեհի հետևանքով մեկ տուժած հոսպիտալացվել է
Հասարակություն
14:35 06/11/2025
Հայաստան

Կոմիտասի պողոտայի հրդեհի հետևանքով մեկ տուժած հոսպիտալացվել է

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված բռնկված հրդեհի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։  Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել են հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին, մարվել 13։54-ին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder