Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել Միխեիլ Սաակաշվիլիին
Իրավունք
15:23 06/11/2025
Տարածաշրջան

Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել Միխեիլ Սաակաշվիլիին

Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրել Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ։ Նախկին նախագահը մեղադրվում է կառավարության տապալման կոչերի, դիվերսիաների, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետությանը օգնելու, և Վրաստանի սահմանադրական կարգի ու ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեությունը ֆինանսավորելու մեջ։ Sputnik Գրուզիայի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։

Բացի Միխաիլ Սաակաշվիլուց,  քրեական հետապդնումէ  սկսբել նաև Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի,  Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ։

Մեղադրանքները վերաբերում են 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder