Ռոնալդուն հայտարարել է, թե ինքն ավելի հայտնի է քան Թրամփը
Սպորտ
21:53 06/11/2025
Աշխարհ

Ռոնալդուն հայտարարել է, թե ինքն ավելի հայտնի է քան Թրամփը

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Պիրս Մորգանի YouTube ալիքում հայտարարել է, որ ինքը շատ ավելի հայտնի է, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ավելի հայտնի եմ, քան Թրամփը, ես աշխարհի ամենահայտնի մարդն եմ։ Բերեք խնդրեմ ինձանից ավելի հայտնի մեկի օրինակը», - ասել է 40-ամյա ֆուտբոլիստը։

Անցյալ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում բոլոր մրցաշարերի 41 խաղում խփել է 35 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder