Այս ցուցանիշները խոսուն փաստ են զորքերի մարտունակության վիճակի և բանակի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին. Աբրահամյան
Քաղաքական
09:51 06/11/2025
Հայաստան

Այս ցուցանիշները խոսուն փաստ են զորքերի մարտունակության վիճակի և բանակի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին. Աբրահամյան

«Զինված ուժերի առնվազն կեսը, տարբեր պատճառներով, ատեստացիայի քննությունների չի մասնակցում, իսկ մասնակիցների առնվազն 40%-ը նվազագույն շեմը չի հաղթահարում և ըստ այդմ` աշխատավարձի բարձրացում չունի։

Բուն շարքային պայմանագրային անձնակազմի չնչին տոկոսն է ստանում 5 գնահատական»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, այս ցուցանիշների առկայությունը խոսուն փաստ է զորքերի մարտունակության վիճակի և բանակի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին:

«Ու այս պայմաններում ՔՊ ղեկավարը լայվով հայտարարում է, թե պայմանագրային անձնակազմը կարող է մինչև 700 հզ դրամ աշխատավարձ ստանալ:

Ո՞րն է այստեղ բլեֆը, որի մասին երբեք չի խոսի Փաշինյանը: Այն, որ բացի նրանից, որ ԶՈւ մի հսկայական հատված առհասարակ չի մասնակցել ատեստացիային, այլ մասնակիցների շատ քիչ տոկոսն է բարձր գնահատական ստացել ու հնարավորություն ստացել 700 հզ աշխատավարձին մոտենալ:

Ամբողջ ծանրությունն ընկած է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի վրա, որոնցից շատ-շատերը ոչ միայն 700 հզ չեն ստանում, այլ նույնիսկ քննության նվազագույն շեմը չեն հաղթահարում, իսկ նրանց աշխատավարձը 200 հզ.-ի սահմաններում է»,- գրում է Տ.Աբրահամյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder