Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման ռազմական թիրախներին
Հասարակություն
19:04 06/11/2025
Աշխարհ

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման ռազմական թիրախներին

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման ռազմական թիրախներին։

Իսրայելի պաշտպանության ուժերը  մի շարք ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների դեմ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  հինգշաբթի օրը հայտարարել է ՑԱԽԱԼ-ի մամուլի խոսնակը։

«ՑԱԽԱԼ-ը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ռազմական թիրախների դեմ», - ասվում է ՑԱԽԱԼ-ի խոսնակի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Հինգշաբթի օրը ավելի վաղ ՑԱԽԱԼ-ի արաբերեն լեզվով խոսնակ Ավիխայ Էդրին կոչ էր արել Լիբանանի հարավում գտնվող երկու գյուղերի բնակիչներին տարհանվել «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների դեմ նախատեսված ավիահարվածների պատճառով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder