«Հրապարակ». Պետը՝ ԺՊ, ինքը` ԺՊ. Երևանի քաղաքապետարանում այդ կարգավիճակում մնում են ամիսներով ու տարիներով
Օրվա մամուլ
08:34 06/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Պետը՝ ԺՊ, ինքը` ԺՊ. Երևանի քաղաքապետարանում այդ կարգավիճակում մնում են ամիսներով ու տարիներով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանում հերթական նշանակումն է արվել` «փոխատեղության» սկզբունքով։ Մեր տեղեկություններով, Աջափնյակ վարչական շրջանի եկամուտների բաժնի պետ Վարազդատ Ահարոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիլեն Արևշատյանի տեղակալ։ Պետը՝ ԺՊ, ինքը` ԺՊ: Եվ սա արդեն զարմանալի չէ, քանի որ քաղաքապետարանում վարչությունների ու բաժնի պետերի մեծ մասը ժամանակավոր պաշտոնակատարներ են և այդ կարգավիճակում մնում են ամիսներով ու տարիներով:

Ի դեպ, մեզ պատմեցին, որ 2018 թվականին Վարազդատ Ահարոնյանի անունը եղել է «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ «Մենք» դաշինքի ռեյտինգային ցուցակում։ Երևանի քաղաքապետարանից հաստատեցին, որ Ահարոնյանը նշանակվել է, հրամանը եղել է նոյեմբերի 3-ին, ասացին` մինչ այս նշանակումը զբաղեցրել է Աջափնյակի եկամուտների բաժնի պետի պաշտոնը։ Ինչ վերաբերում է կուսակցական լինելուն, ասացին՝ անկուսակցական է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder