Ցուցուլյան. Հրդեհի բռնկման վարկածներ ունենք
Հասարակություն
13:19 06/11/2025
Հայաստան

Ցուցուլյան. Հրդեհի բռնկման վարկածներ ունենք

«Այս պահին հրդեհի բռնկման պատճառների մասին խոսել չեմ կարող, պետք է իրականացվի փորձաքննություն»,-Կոմիտասի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Նա նշեց, որ ունեն վարկածներ կան, սակայն դրան այս պահին հրապարակմնա ենթակա չեն։

«Այս պահին կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացված է, կանխվել է հրդեհի տարածումը,  իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա»,-ասաց Ցուցուլյանը։

Նրա խոսքով, հրդեհի բռնկման օջախը KFC-ն է։
«Այս պահին նախնական տվյալներով, տուժած քաղաքացիներ չկան»,-ասաց նա։

Հարցին, թե ինչքան տարածք է այրվել, Ցուցուլյանն ասաց՝ պետք է չափագրումներ արվեն։

Դեպքի վայրում է նաև «Դերժավա» ընկերությունների խմբի ղեկավար Արկադի Համբարձումյանը։

«Նայում ենք, ոնց որ մեջից կրակ չի եղել, ոնց որ դրսից է կրակը, բայց փորձաքննությունը կտա պատասխանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց գործարարը, ավելացնելով որ այս պահին այլ բան ասել չի կարող։

Նրա խոսքով, KFC սննդի կետի խոհանոցն անվնաս է։

«Տուժածներ չկան»,-ասաց Համբարձումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցուցուլյան. Հրդեհի բռնկման վարկածներ ունենք