Սերժ Սարգսյանին արգելել են մեկնել Հայաստանից՝ մաhաgած գործարար Բաղդասարովի՝ 6 տարի առաջ սխալ թարգմանված ցուցմունքների հիման վրա. Աշոտյան
Քաղաքական
17:48 06/11/2025
Հայաստան

Սերժ Սարգսյանին արգելել են մեկնել Հայաստանից՝ մաhաgած գործարար Բաղդասարովի՝ 6 տարի առաջ սխալ թարգմանված ցուցմունքների հիման վրա. Աշոտյան

«Այսօր ցերեկը Հայաստանի երրորդ նախագահին հրավիրել էին քննչական մարմիններից մեկը և ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք զուտ որպես պատրվակ, առիթ, որպեսզի այդ հիմքով, արդեն նախաքննության ընթացքում, արգելեն մեկնել Հայաստանից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ հենց այդպիսի մեղադրանքով Սերժ Սարգսյանն այսօր ցերեկվանից գտնվում է այդ ապօրինի ակնհայտ քաղաքական սանկցիայի տակ։

Աշոտյանը մանրամասնեց, թե ինչին է վերաբերում  այդ մեղադրանքը. «2019 թվականին ողորմած հոգի Միխայիլ Բաղդասարովի հարցաքննությունների ընթացքում, նախաքննական  մարմինը սխալ թարգմանությամբ կորզել էր որոշակի ցուցմունքներ երրորդ նախագահի դեմ։

Հետո, երբ կազմակերպել են Սերժ Սարգսյանի ու Միխայիլ Բաղդասարովի միջև առերեսում, այդ ցուցմունքից պարոն Բաղդասարովը հրաժարվել է՝ հիմնավորելով, որ արձանագրվել է սխալ։ Նա ռուսախոս էր, սխալ կամ ուղղորդված սխալ թարգմանության հետևանքով այդպիսի զավեշտալի մեղադրանքներ էին տեղ գտել արձանագրության մեջ։ Մի խոսքով, Միխայիլ Բաղդասարովն այդ ցուցմունքը տվել էր, սխալ էին թարգմանել, հետո նա այդ թարգմանության հիման վրա առերեսման ժամանակ հրաժարվել էր ցուցմունքից և այդ թեման այլևս չկար։ Բաղդասարովին առնչվող գործի կապակցությամբ այս տարի՝ 6 տարի անց, այդ քրեական գործն ուղարկվել էր դատարան, հիմա դատաքննության փուլում է։

Այս ամբողջ պատմությունը ծագել է երեկվանից, երբ որ նախագահ Սարգսյանին փորձել էին դատական ատյաններով արգելել մեկնել երկրից, հետո տեսել էին, որ իրենց բերած հիմնավորումներն այնքան զավեշտալի էին, դատարակ, որ այդ հիմնավորումներով դատարաններից ոչ մեկը չէր  բավարարել  միջնորդությունը։ Գիշերը մտածել էին, թե ինչպես սարքեն Սերժի գլխին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ փաստաբան Ամրամ Մակինյանն էր հայտնել, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է հակակոռուպցիոն կոմիտե։

Նա մասնավորապես գրել էր. «Երեկ ուշ երեկոյան «հանկարծ» առաջացավ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու անհրաժեշտություն: Ինչու «հանկարծ», քանի որ օրվա ընթացքում պարզվեց, որ դատարանները չհավատացին դատախազության բերած այն հերյուրանքին, որ Նախագահը կարող է դիմել փախուստի:

Ինչ եղավ ժամեր անց… երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չես ունենում, բայց ՀՀ երրորդ Նախագահի ելքը ՀՀ-ից պետք է ամեն գնով սահմանափակել, օգնության բերվեցին 2019 թվականից դարակներում պահված քսան-քսանհինգ տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքները, ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել դեռևս 2019 թվականին` կենդանության օրոք, պարզ բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնորհ թարգմանություն է կատարվել» :

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերժ Սարգսյանին արգելել են մեկնել Հայաստանից՝ մաhաgած գործարար Բաղդասարովի՝ 6 տարի առաջ սխալ թարգմանված ցուցմունքների հիման վրա. Աշոտյան