Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թռչնագրիպի պատճառով Գերմանիայում 150,000 հատ ընտանի թռչուն է մորթվել
Թռչնագրիպը հասել է Գերմանիա, ստիպելով կանխարգելիչ միջոցառում իրականացնել ավելի քան 150,000 կենդանու մորթի տեսքով: Թռչնաբուծական ֆերմերները պնդում են, որ Սուրբ Ծննդյան տոների համար թռչունների քանակը պետք է բավարար լինի, քանի որ այն հիմնականում ներկրվում է։ Լուրը Հայտնում է «Դոյչե վելեն»։
Կենդանիների իրավունքների պաշտպանները կոչ են անում ավելի մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացնել բռնկման պատճառների վերաբերյալ:
Հազարավոր ընտանի թռչուններ է մորթվել նաև Դանիայում, Բրիտանիայում և Նիդերլանդներում։ Եվրոպայի մոյւս պետությունները նույնպես կանխարգելիչ գործողություններ են անում, քանի որ չվող թռչունների միգրացիան նոր է սկսվում։
Մարդու կողմից թռչնագրիպով վարակվելու դեպքերը հավանական են, բայց եզակի։