Անկարգություններ «Նոա»- «Սիգմա Օլոմոուցին» ֆուտբոլային հանդիպման ժամանակ
Սպորտ
23:10 06/11/2025
Հայաստան

Անկարգություններ «Նոա»- «Սիգմա Օլոմոուցին» ֆուտբոլային հանդիպման ժամանակ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Չեխիայի գործող գավաթակիր «Սիգմա Օլոմոուցին»։

Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն առաջին խաղակեսում պարտվեց 1:2 հաշվով։

Հանդիպման 10-րդ րոպեին աչքի ընկավ չեխ պաշտպան Ֆիլիպ Սլավիչեկը։ 21-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Նոայի» բոսնիացի Մուլահուսեյնովիչը, որին գոլային փոխանցում կատարեց ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման։

24-րդ րոպեին գվինեացի Աբդուլայե Սիլան կրկնապատկեց չեխական ակումբի հաշիվը։

Մրցավարը մի քանի րոպե կանգնեցրեց խաղը՝ տրիբունայում բռնկված անկարգության պատճառով։ Թիմերն այդ հաշվով գնացին ընդմիջման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անկարգություններ «Նոա»- «Սիգմա Օլոմոուցին» ֆուտբոլային հանդիպման ժամանակ