Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման ռազմական թիրախներին
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման ռազմական թիրախներին։
Իսրայելի պաշտպանության ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների դեմ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը հայտարարել է ՑԱԽԱԼ-ի մամուլի խոսնակը։
«ՑԱԽԱԼ-ը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ռազմական թիրախների դեմ», - ասվում է ՑԱԽԱԼ-ի խոսնակի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Հինգշաբթի օրը ավելի վաղ ՑԱԽԱԼ-ի արաբերեն լեզվով խոսնակ Ավիխայ Էդրին կոչ էր արել Լիբանանի հարավում գտնվող երկու գյուղերի բնակիչներին տարհանվել «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների դեմ նախատեսված ավիահարվածների պատճառով։