Ռոնալդու. Մարդիկ ասում են՝ «Կրիշտիանուն մեծագույն ֆոըտբոլիստը կլինի, եթե հաղթի աշխարհի առաջնությունը», ես համաձայն չեմ
Աշխարհում
09:58 07/11/2025
Աշխարհ

Ռոնալդու. Մարդիկ ասում են՝ «Կրիշտիանուն մեծագույն ֆոըտբոլիստը կլինի, եթե հաղթի աշխարհի առաջնությունը», ես համաձայն չեմ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող և ավագ, Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող  Կրիշտիանու Ռոնալդուն կասկած է հայտնել, որ աշխարհի առաջնությունում հաղթանակը պետք է որոշի պատմության լավագույն ֆուտբոլիստին։

Նա կրկին նշել է, որ աշխարհի առաջնությունը հաղթելը իր երազանքը չէ։ «Եթե հարցնեք՝ արդյո՞ք աշխարհի առաջնությունը հաղթելը ձեր երազանքն է։ Ոչ։ Դա երազանք չէ։ Աշխարհի առաջնությունը չի փոխի իմ անունը ֆուտբոլի պատմության մեջ։ Ես վայելում եմ պահը։ Պահն է ամենակարևորը։

Մենք դեռ չենք անցել ընտրական փուլը, և պարզապես պետք է վայելենք պահը։ Վերջերս ես խաղացի Հունգարիայի դեմ «Սպորտինգի» մարզադաշտում։ Հնարավոր է՝ դա իմ վերջին խաղն էր այնտեղ։ Երբեք չգիտես։ Ես պարզապես վայելում էի պահը։ Մայրս և ընտանիքս այնտեղ էին։ Մարդիկ ասում են՝ «Կրիշտիանուն մեծագույն ֆուտբոլիստը կլինի, եթե հաղթի աշխարհի առաջնությունը»։ Ես համաձայն չեմ», - ասել է Ռոնալդուն Պիրս Մորգանի հետ հարցազրույցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոնալդու. Մարդիկ ասում են՝ «Կրիշտիանուն մեծագույն ֆոըտբոլիստը կլինի, եթե հաղթի աշխարհի առաջնությունը», ես համաձայն չեմ