Փաշինյանն ու ՔՊ-ն, իմ կարծիքով, օգոստոսի 8-ից հետո օրացույց չեն շրջում. Թաթոյան
Քաղաքական
10:25 07/11/2025
Հայաստան

Փաշինյանն ու ՔՊ-ն, իմ կարծիքով, օգոստոսի 8-ից հետո օրացույց չեն շրջում. Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.

«Չաշխատող ժամացույցը օրը 2 անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս. նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանն ու ՔՊ-ն, իմ կարծիքով, օգոստոսի 8-ից հետո օրացույց չեն շրջում, որ ստիպված չլինեն ընդունել իրենց ձախողումները:

ՔՊ-ի համար փաստեր ունեմ. Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում։ Պաշտոնապես հայտարարել են, որ 2026 թվականի բյուջեով ավելացնելու են ֆինանսավորումը, առավելություն կտան այն հկ-ներին, որոնք արտասահմանում Ադրբեջանի թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաեւ կներգրավեն օտարերկրյա կառույցներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանն ու ՔՊ-ն, իմ կարծիքով, օգոստոսի 8-ից հետո օրացույց չեն շրջում. Թաթոյան