Տոկաևը հայտարարել է, թե Թրամփին բարձրյալն է ուղարկել Ամերիկա
Քաղաքական
12:37 07/11/2025
Աշխարհ

Տոկաևը հայտարարել է, թե Թրամփին բարձրյալն է ուղարկել Ամերիկա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պետական ​​գործիչ է, որին բարձրյալն է ուղարկել Ամերիկա։ Նման հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որի խոսքերը մեջբերում է AKIPress-ը։

Նա հիշեցրել է, որ Թրամփի ընտրական հաղթանակից անցել է ուղիղ մեկ տարի։

«Ես համոզված եմ, որ դուք մեծ պետական ​​գործիչ եք, որին բարձրյալն է ուղարկել՝ վերականգնելու առողջ բանականությունը և ավանդական արժեքները, որոնք մենք գնահատում ենք ԱՄՆ-ի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ»,-ասել է նա։

Ղազախստանի առաջնորդը հավելել է, որ ամերիկացի նախագահի քաղաքականությունը աջակցություն է ստանում ամբողջ աշխարհում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տոկաևը հայտարարել է, թե Թրամփին բարձրյալն է ուղարկել Ամերիկա