Բեքհեմը կանխատեսել է, թե ինչ կդառնա Ռոնալդուն կարիերան ավարտելուց հետո
Աշխարհում
13:08 07/11/2025
Աշխարհ

Բեքհեմը կանխատեսել է, թե ինչ կդառնա Ռոնալդուն կարիերան ավարտելուց հետո

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ինչ կանի պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո։

«Ես Ռոնալդուին չեմ տեսնում որպես մարզիչ։ Կարծում եմ՝ նա կցանկանա  դառնալ ֆուտբոլային ակումբի սեփականատեր։ Կրիշտիանուի համար կան ավելի կարևոր բաներ, քան մարզիչ լինելը։ Նա մարդ է, ով ցանկանում է նվաճել աշխարհը», - անգլիացու խոսքերն է փոխանցում Tribal Football-ը։

Ռոնալդուն այժմ խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»-ում։ 40-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2027 թվականի ամռանը։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder