«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են
Մշակույթ
07:53 07/11/2025
Հայաստան

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են

Հայաստանի պատվիրակ Ալբերտի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։

«Brave Heart» երգը երազանքի մասին է և պատմում է այն պայծառ ու վառ ճանապարհի մասին, որը տանում է մեզ դեպի մեր երազանքները։ Ալբերտն իր երգով կոչ է անում չկորցնել այդ ներքին լույսը և հավատալ երազանքների ուժին։ «Նա է առաջ, ում սիրտն է քաջ», - երգում է Ալբերտը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա քաջություն՝ բացելու իր սիրտն աշխարհի առաջ և ընդունելու սերն ու լույսը, որը գալիս է տիեզերքից ու աստղերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։

Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ 2018-ից նա հետևում է Եվրատեսիլին՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին 3 տարիներին նա եռանդով փորձում է իրականություն դարձնել իր երազանքը՝ մասնակցել մանկական Եվրատեսիլին։

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder