Վրաստանը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի համար. Իրակլի Կոբախիձե
Քաղաքական
13:35 07/11/2025
Տարածաշրջան

Վրաստանը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի համար. Իրակլի Կոբախիձե

Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության խթանման գործում և շարունակում է շատ կարևոր դեր խաղալ իր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։ TRT WORLD-ին  տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կամրապնդի Հարավային Կովկասում խաղաղությունը և կարևոր դեր կունենա նաև երկրների տնտեսությունների բարելավման համար։

«Ես այս խաղաղության համաձայնագիրը համարում եմ չափազանց կարևոր։ Վերջին 35 տարիների ընթացքում Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության խթանման գործում և շարունակում է շատ կարևոր դեր խաղալ մեր ծովափ չունեցող հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։ Վրաստանի տնտեսական գործընկերությունը այս երկրների հետ կարևոր դեր է խաղում նրանց տնտեսական զարգացման գործում։

«Ահա թե ինչու մենք շատ գոհ ենք երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից և հույս ունենք, որ այն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում հետագա խաղաղության հաստատմանը, ինչը կարևոր է մեր երկրների քաղաքական դիրքերի ամրապնդման համար։

Այն նաև կարևոր է մեր տնտեսությունների բարելավման համար։ Երեք երկրներն էլ ներկայումս տնտեսական աճի բարձր տեմպեր են գրանցում՝ շնորհիվ երեք երկրների միջև խաղաղության և գերազանց համագործակցության։ Հետևաբար, մենք պետք է շարունակենք նույն ոգով։ Սա Վրաստանի տեսլականն է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման համար»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder