Լոռիում uպանnւթյшն դեպք է կանխվել, 5 անձ ձերբակալվել է
Իրավունք
17:56 07/11/2025
Հայաստան

Լոռիում uպանnւթյшն դեպք է կանխվել, 5 անձ ձերբակալվել է

Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել են տեղեկություն, որ 17 և 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվեհարդար տեսնել երկու հոգու նկատմամբ:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, ՀՀ Քննչական կոմիտեում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հետագա միջոցառումներով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 17 և 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահվում է վերջինիս տանը:

Դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել նրանց բնակարաններում: 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում բակում հսկող ոստիկանը նկատել է, որ նա ինքնաձիգի նմանվող իր է նետել պատշգամբից: 45 փամփուշտով լիցքավորված «Կալաշնիկովի» ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվել է:

Հինգ անձ ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder