«Հրապարակ». Ինչու է մարզպետը աշխատանքից հեռացրել Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ԺՊ-ին
Օրվա մամուլ
08:24 07/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է մարզպետը աշխատանքից հեռացրել Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ԺՊ-ին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեզ պատմեցին, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանին օրերս հեռացրել են աշխատանքից:

Մեր աղբյուրը պատմեց, որ դպրոցի տնօրենի հարևաններից մեկն է նրան «մատնել»: Նրան տեսել է ընդդիմության քարոզարշավին մասնակցելիս, նկարել է, նկարներն ուղարկել մարզպետարան, որից հետո «ժողովրդավար» մարզպետ Վահրամ Խաչատրյանն էլ Ասատրյանին անմիջապես ազատել է աշխատանքից և նրա փոխարեն տնօրենի ԺՊ նշանակել Էջմիածնից ինչ-որ մի կնոջ, որին դպրոցի կոլեկտիվը չի ճանաչում:

Մենք կապ հաստատեցինք Հայթաղի միջնակարգ դպրոցի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ տնօրենը հեռացվել է, սակայն մանրամասներ չհայտնեցին․ համայնքում վախի մթնոլորտ է, տեռոր, հետապնդումներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder