Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խարդախ գովազդներն ու Meta-ի ներքին գրագրություններից արված բացահայտումը
Ֆեյսբուքում ամեն ակնթարթ հանդիպող խաբեբայական գովազդները փաստորեն Meta-ի թույլտվությամբ են, ավելին, դրանիցից ընկերությունը բավականին մեծ եկամուտներ ունի։
Reuters-ը, վկայակոչելով ընկերության ներքին գրագրություններն ու փակ փաստաթղթերը, գրում է Meta-ն կարողություն է վաստակում խարդախ գովազդների հեղեղի շնորհիվ։
«Փաստաթղթերը ցույց են տալիս, Meta-ն կանխատեսել է, որ իր 2024 թվականի եկամտի 10%-ը կստացվի խարդախությունների և արգելված ապրանքների գովազդներից: Եվ սոցիալական մեդիա հսկան ներքին գնահատականներ է տալիս, որ իր հարթակները օգտատերերին օրական ցույց են տալիս 15 միլիարդ խարդախ գովազդ։2024 թվականի վերջին հրապարակված մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ Meta-ն տարեկան մոտ 7 միլիարդ դոլար եկամուտ է ստանում այս կատեգորիայի խարդախ գովազդներից»,-նշում է աղբյուրը։
Reuters-ի կողմից ուսումնասիրված նախկինում չհրապարակված փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերի հսկան առնվազն երեք տարի «չի կարողացել» բացահայտել և կանխել գովազդների մի ամբողջ ալիք, որը Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի միլիարդավոր օգտատերերի ենթարկել էր խարդախ էլեկտրոնային առևտրի և ներդրումային սխեմաների, անօրինական առցանց խաղատների և արգելված բժշկական արտադրանքի վաճառքի։