Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.
«Չորս ամիս կալանքի տակ, տասնյակ դատական նիստեր, անորոշություն ու իրավական վեճեր, և վերջապես արդարությունն իր խոսքն ասաց։
Երկար պայքարից հետո Հայաստանը մերժեց Ռուսաստանի Դաշնության պահանջը՝ Լիլյա Մանյուխինային հանձնելու մասին։
Նա այսօր ազատ արձակվեց՝ միջազգային իրավունքով ամրագրված չվերադարձելիության սկզբունքով։
Պաշտոնատար անձանց սովորաբար շնորհակալություն չեմ հայտնում, բայց այս դեպքում չեմ կարող լռել։
ՀՀ ՆԳՆ ՄՔԾ ապաստանի տրամադրման վարչության ապաստանի հայցի քննման բաժնի գլխավոր մասնագետ Ռոզալիա Ղուկասյանը ոչ միայն իր գործը կատարեց, այլև փաստացի դարձավ Լիլյայի երկրորդ պաշտպան՝ ցուցաբերելով մարդկային բացառիկ արժեքներ, բարձր պրոֆեսիոնալիզմ և իրավունքի գերակայության հանդեպ անկեղծ նվիրվածություն։
Հենց նման մարդկանց շնորհիվ է, որ հավատն արդարության նկատմամբ իմ մեջ դեռ կենդանի է։
Շնորհակալ եմ նաև ՀՀ ԱՆ աշխատակից Անուշ Ռշտունուն և ՀՀ ՄԻՊ աշխատակազմից Դավիթ Զաքարյանին՝ Մանյուխինայի ազատության իրավունքն արագ կյանքի կոչելու համար։
Հետգրություն. Լիլյա Մանյուխինայի գործի վերաբերյալ մանրամասները տե’ս մեկնաբանություններում։