Վրաստանում «գողական աշխարհից» 43 անձի մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
20:23 07/11/2025
Տարածաշրջան

Վրաստանում «գողական աշխարհից» 43 անձի մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազությունը 43 անձի մեղադրանք է առաջադրել «օրենքով գող լինելու», «գողական աշխարհին» անդամակցելու և գործունեությանն աջակցելու համար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Վրաստանի դատախազության՝ մեղադրյալները գումար են շորթել քաղաքացիներից։

Հետաքննությունը նաև պարզել է, որ, այսպես կոչված, «օրենքով գողը» «գողական աշխարհի» անդամներին հրահանգել է բանտարկված անձի նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder