Հակոբն էլ այն գաղափարական երիտասարդներից էր, ով կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի պաշտպանության. Աբրահամյան
Հասարակություն
20:10 07/11/2025
Հայաստան

Հակոբն էլ այն գաղափարական երիտասարդներից էր, ով կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի պաշտպանության. Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն վերքերը ոչ մի կերպ չեն սպիանում: Խորը հարցադրումները, որոնք կախված են օդում, պատասխաններ չեն ստանում:

Պարտության պատասխանատուները և երկիրն անդունդ գլորողները պատասխանատվության չեն ենթարկվել:

Այսօր 44-օրյա պատերազմի պայծառ դեմքերից` Հակոբ Եղիազարյանի հիշատակման օրն է:

Հակոբն էլ այն գաղափարական երիտասարդներից էր, ով պատերազմի նետվեց, կռվեց և կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն հայի արժանապատվության և հանուն մեր երկրի վաղվա օրվա:

Մենք այս նահատակությունները մոռանալու ու անտարբերության մատնելու բարոյական իրավունք պարզապես չունենք:

Այս պայքարն անավարտ չի´ մնալու:

Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության և ազատագրման համար նահատակվածներին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder