Պուտինը կորցրե՞լ է վստահությունը Լավրովի նկատմամբ
Քաղաքական
14:16 07/11/2025
Տարածաշրջան

Պուտինը կորցրե՞լ է վստահությունը Լավրովի նկատմամբ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է արևմտյան և ուկրաինական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իբր Վլադիմիր Պուտինի մոտ կորիցրել է վստահությունը։

«Այս հաղորդագրություններում իրականությանը համապատասխանող ոչինչ չկա», - ասել է նա՝ պատասխանելով ճեպազրույցի ժամանակ հարցին։

Նա թերթերի նման պնդումները անվանել է «լիակատար ստեր»։ Պեսկովը ընդգծել է, որ Լավրովը շարունակում է պաշտոնավարել որպես արտգործնախարար։ Նա ասել է, որ չկա որևէ հիմք կարծելու, որ արտգործնախարարը կորցրել է վստահությունը։

Այս լրատվամիջոցների լուրերի հիմք է հանդիսացել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների միջև նոյեմբերի 5-ին կայացած հանդիպումից Լավրովի բացակայության փաստը։ Որոշ պարբերականներ ենթադրել են, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ նա բացակայում է G20 գագաթնաժողովի ռուսական պատվիրակությունից։

«Կոմերսանտ» թերթը նշել է, որ Լավրովը իսկապես բացակայել է հանդիպումից, սակայն, ըստ «Կրեմլին մոտ» լրագրող Անդրեյ Կոլեսնիկովի, նրա բացակայությունը նախապես համաձայնեցված է եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուտինը կորցրե՞լ է վստահությունը Լավրովի նկատմամբ