Նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի
Իրավունք
10:46 08/11/2025
Հայաստան

Նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի,  Հակակոռուպցիոն դատարանը մերժել է իրեն կալանավորելու միջնորդությունը:

«Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։

Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»,- գրել է Քերոբյանը։ 

Նշենք, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Նապօրեին քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել Քերոբյանի ձերբակալմանն առնչվող գործով նշելով, որ ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք:

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ տեսնում է Քերոբյանը այս գործի հետևում, փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ բոլորի հարցերին կփորձեն պատասխանել կալանքի միջնորդության մասին դատական նիստից հետո:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder