Անիտա Աբգարյանը կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում
Մշակույթ
13:43 08/11/2025
Տարածաշրջան

Անիտա Աբգարյանը կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում

Վրաստանին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի 11-ամյա Անիտա Աբգարյանը։

1tv.ge-ն հայտնում է, որ մրցութային երգը՝ Shine like a star, հեղինակել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն։ Երգի բառերի վրա նրա հետ համագործակցել է Մարիամ Ղվալաձեն, ով «Քենդի» խմբի անդամներից մեկն է։ 

Երգի տեսահոլովակն ստեղծվել է Վրաստանի Հանրային հեռուստատեսության կողմից։ Տեսահոլովակի ռեժիսորն է Թեմուր Կվիրքվելիան, իսկ հագուստների դիզայները՝ Իզա Նադարեիշվիլին։

Նկարահանումները տեղի են ունեցել Ուփլիսցիխեում։ Տեսահոլովակում Անիտա Աբգարյանին նվագակցում է Զաքարիա Փալիաշվիլիի անվան տաղանդավոր երեխաների տասնամյա երաժշտական դպրոցի նվագախումբը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անիտա Աբգարյանը կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում