Լևոն Արոնյանը դուրս եկավ ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ
Սպորտ
18:06 08/11/2025
Հայաստան

Լևոն Արոնյանը դուրս եկավ ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ: Երրորդ փուլում Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհի նկատմամբ:



Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը նույնպես  դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ: Երրորդ փուլում Շանթը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի նկատմամբ:



Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ:  Երրորդ փուլում Գաբրիելը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի նկատմամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder