Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բայրամով. 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցությունը մեծ նշանակություն ուներ Ադրբեջանի համար
«44-օրյա Հայրենական պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցությունը մեծ նշանակություն ուներ Ադրբեջանի համար»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ըստ նրա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մշտական աջակցությունը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա կանոնավոր շփումներն անգնահատելի են. «44 օրվա ընթացքում Մևլութ Չավուշօղլուն (Թուրքիայի նախկին արտգործնախարար) հինգ անգամ այցելել է Ադրբեջան: Թուրքական դեսպանատներին տրվել էին ուղղակի հրահանգներ. եթե Ադրբեջանից որևէ խնդրանք գա, այն պետք է անմիջապես կատարվի: Իհարկե, մենք ուղղակիորեն չենք կապվել այլ երկրներում գտնվող թուրքական դեսպանատների հետ, բայց նույնիսկ նման աջակցության մասին իմանալը մեծ նշանակություն ուներ»:
Ջեյհուն Բայրամովը խոսել է նաև այդ ժամանակ Ադրբեջանում գտնվող թուրքական F-16 կործանիչների մասին. «Այդ ժամանակ հարցումներ էին արվում. ինչո՞ւ էին թուրքական F-16-ները Ադրբեջանի տարածքում և ի՞նչ նպատակով էին դրանք ուղարկվել: Ադրբեջանի նախագահը պատասխանեց, որ ինքնաթիռները չեն օգտագործվում, գտնվում են գետնի վրա և ժամանել են զորավարժությունների: Սակայն, անհրաժեշտության դեպքում, դրանք կարելի է տեսնել օդում»: