Ոչ լայք դնող եմ, ոչ քոմենթ գրող եմ. Եղիշե Մելիքյանը՝ «Փյունիկ»-ի նախկին սեփականատիրոջ հետ հարաբերությունների մասին
Սպորտ
14:32 08/11/2025
Հայաստան

Ոչ լայք դնող եմ, ոչ քոմենթ գրող եմ. Եղիշե Մելիքյանը՝ «Փյունիկ»-ի նախկին սեփականատիրոջ հետ հարաբերությունների մասին

Հայաստանի հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանն ասուլիսում խոսել է իր ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հարաբերությունների մասին։ Նա նախ հայտարարել է, որ լավ հարաբերություններ է ունեցել նաև նոր սեփականատիրոջ հետ։

«Ես Արթուր Սողոմոնյանի աշխատողը չեմ եղել։ Ես ղեկավար եմ եղել։ Ես իր հետ միասին ղեկավարել եմ ակումբը։ Ինչքան գումար էլ աշխատել եմ «Փյունիկ»-ից, տասն անգամ ավելի ես բերել եմ «Փյունիկ»։ Ինքը որոշել է վաճառել ակումբը։ Իր որոշումն է եղել։ Հիսաթափվե՞լ եմ, թե՞ չեմ հիասթափվել, դա արդեն իմ մեջ։ Ինչ էլ պետք է եղել խոսելու, անձամբ զանգահարել եմ, անձամբ տեսել եմ, անձամբ իմ կարծիքն ասել եմ։ Ոչ լայք դնող եմ, ոչ էլ քոմենթ գրող եմ ես»,-ասել է նա։

Նրա խոսքով, ինքը երազել է աշխատել հավաքականում։

«Չեմ եկել այստեղ կայանալու համար, եկել եմ ստեղծելու, օգնելու, լուծում գտնելու։ Ես գիտեի, որ այս ցիկլում արդյունքի հետ կապված շատ բան անել չեմ կարող, բայց գիտեի, որ կարող եմ կառուցողական աշխատանք անել, այդ աշխատանքն արվում է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Տիգրան Բարսեղյանի ստացած կարմիր քարտին, ապա Մելիքյանն ասաց, հանդերձարանում դրանից հետո ոչ մի վիճաբանություն էլ չի եղել։

«Ինքն իմ ամենանվիրված տղաներից է։ Այդ նվիրվածությունից ինքը չկարողացավ կառավարել իր էմոցիաները, դրա համար ստացվեց այդ կարմիր քարտը։ Մեր հավաքականում ոչ մի վիճաբանություն չի եղել, մեր հավաքականը հիմա միասնական է, առողջ կոլեկտիվ ունի, ունի մոտիվացա, որ դուրս գա դաշտ ու պայքարի արդյունքի համար։ Ես այդ ամեն ինչն արդեն տեսնում եմ»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder