Այսօր մեկնարկել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորումը, մասնակցության համար դիմել են ավելի քան 8400 հոգի. Նախարար
Կրթություն, գիտություն
13:49 08/11/2025
Հայաստան

Այսօր մեկնարկել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորումը, մասնակցության համար դիմել են ավելի քան 8400 հոգի. Նախարար

Այսօր մեկնարկել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորումը։ Այս մասին հայտնում է  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Նա հայտնում է, որ մասնակցության համար դիմել են ավելի քան 8400 հոգի։

«Աշխարհագրության ուսուցիչներն արդեն իսկ ավարտել են ատեստավորումը։ Մասնակցածների մեծ մասը դրական արդյունքով հաղթահարել է ատեստավորումը։ Շնորհավորում եմ աշխարհագրության սիրելի ուսուցիչներին, մասնակցության պատրաստվող մյուս ուսուցիչներին էլ՝ հաջողություն մաղթում»,- գրում է Ժ. Անդրեասյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder