Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Հասարակությանը կարևոր հարցերից շեղելու, իբր ուրախ, տոնական մտքերով զբաղեցնելու համար արդեն սկսել են ամանորյա պատրաստությունները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս տարի ամանորյա տոնակատարություններին Երևանի քաղաքապետարանը սկսել է պատրաստվել հոկտեմբերի 30-ից: Եթե նախորդ տարիներին գոնե մեկնարկը տալիս էին նոյեմբերի կեսերից, իսկ առաջներում՝ դեկտեմբերի սկզբից, ապա այժմ հասարակությանը կարևոր հարցերից շեղելու, իբր ուրախ, տոնական մտքերով զբաղեցնելու համար արդեն սկսել են ամանորյա պատրաստությունները։
Երևանի քաղաքապետարանից հարցին, թե քաղաքային իշխանությունը որքան գումար է նախատեսել ամանորյա ծախսերի համար, մեզ հետ զրույցում նշեցին՝ շուրջ 600 միլիոն դրամ: Նաև հայտնեցին, որ այս տարի երկրի գլխավոր տոնածառն ունենալու է ամբողջությամբ այլ տեսք` նոր ճյուղերով, նոր լույսերով: Նշեցին, որ 600 միլիոն դրամը պայմանական թիվ է, քանի որ գնման մրցույթը, որը հայտարարվել է ամանորյա տոնակատարությունների համար, դեռևս չի ավարտվել: Իսկ դա նշանակում է, որ 600 միլիոնը կարող է շատ աճել, և վերջնական թիվը պարզ կլինի մրցույթի ավարտից հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։