Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի 11-ամյա Անիտա Աբգարյանը։
1tv.ge-ն հայտնում է, որ մրցութային երգը՝ Shine like a star, հեղինակել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն։ Երգի բառերի վրա նրա հետ համագործակցել է Մարիամ Ղվալաձեն, ով «Քենդի» խմբի անդամներից մեկն է։
Երգի տեսահոլովակն ստեղծվել է Վրաստանի Հանրային հեռուստատեսության կողմից։ Տեսահոլովակի ռեժիսորն է Թեմուր Կվիրքվելիան, իսկ հագուստների դիզայները՝ Իզա Նադարեիշվիլին։
Նկարահանումները տեղի են ունեցել Ուփլիսցիխեում։ Տեսահոլովակում Անիտա Աբգարյանին նվագակցում է Զաքարիա Փալիաշվիլիի անվան տաղանդավոր երեխաների տասնամյա երաժշտական դպրոցի նվագախումբը։