Հայաստանյան առաջին գիտական հրատարակումը թանգարանագիտության ոլորտում՝ միջազգային հեղինակավոր պարբերականում
Կրթություն, գիտություն
12:22 08/11/2025
Հայաստան

Հայաստանյան առաջին գիտական հրատարակումը թանգարանագիտության ոլորտում՝ միջազգային հեղինակավոր պարբերականում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների՝ պատմագիտության դոկտոր Գևորգ Վարդանյանի և Սեդա Պարսամյանի թանգարանագիտական հոդվածը լույս է տեսել միջազգային հեղինակավոր թանգարանագիտական պարբերականում՝ «Museum Worlds» միջազգային պարբերականում։

Թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ հոդվածով հեղինակներն անդրադառնում են ավելի քան մեկ տարի առաջ Հայոց ցեղասպանության թանգարանում կազմակերպված «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ժամանակավոր ցուցադրությանը։ Ցուցադրությունն ունեցել է բացառիկ հաջողություն՝ շրջելով ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, որտեղ Զորյան ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ ներկայացվել է նաև Արիզոնայի Պետական Համալսարանում։

Սա հետխորհրդային շրջանում թերևս առաջին դեպքն է, որ հայաստանցի գիտաշխատողները տպագրվում են միջազգային թանգարանագիտական գրախոսվող հեղինակավոր հանդեսում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանյան առաջին գիտական հրատարակումը թանգարանագիտության ոլորտում՝ միջազգային հեղինակավոր պարբերականում