Լ. Զուրաբյան. Արդարադատության համակարգի վիճակը երբեք այսքան վատ չի եղել, ահավոր է
Քաղաքական
14:50 08/11/2025
Հայաստան

Լ. Զուրաբյան. Արդարադատության համակարգի վիճակը երբեք այսքան վատ չի եղել, ահավոր է

«Ես լիովին կիսում եմ այն մոտեցումը, որ դատավորները, քննչական մարմինները, ինչու չէ նաև քրեակատարողական համակարգը պետք է զերծ լինեն քաղաքական և գլխավորապես իշխանության ճնշումներից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

 Նա մասնակցում էր «Արդարադատության համակարգի բարեփոխումները» թեմայով քննարկմանը, որի նախաձեռնողներից մեկն էլ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

 Զուրաբյանն ասաց՝ խիստ կարևորում է արդարադատության համակարգի անկախության ապահովման երաշխիքների ստեղծումը։

«Այսօր այդ առումով վիճակն ահավոր է։ Ես կարծում եմ, որ այսքան վատ երբեք չի եղել։ Մենք շատ լուրջ ռեպրեսիաների ենք ենթարկվել, ինչ ասես կիրատվել է, 5 հազար ձերբակալված ենք ունեցել, հարյուրավոր քաղբանտարկյալներ, չգիտեմ անարդար դատավճիռներ և այլն, և այլն։ Բայց երբեք չի եղել, որ երկրի ղեկավարը վեր կենա ու ասի՝ օրենքը ես եմ։ Այն, ինչ կատարվում է  Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, այդ ոտնձգությունները, երբ մարդկանց բացարձակապես անհիմն տանում են բանտեր, ակնհայտ է, որ Վեհափառին հրաժարականի դրդելու համար ուղղակի գործ են սարքում իր շրջապատի վրա, փորձում են նրա վրա ճնշումներ գործադրել»,-ասաց Զուրաբյանը։

Նա ընդգծեց, ու այս պայմաններում ոստիկանությունը կանգնում է ոչ թե եկեղեցու կողքին, այլ օրինախախտ վարչապեըի կողքին։

«Սրա անունն ի՞նչ դնես։ Որ  պետության ղեկավարը դուրս գա ու հանրայնորեն ասի, օրենքը գործում է այնպես, ինչպես ես ուզում եմ, որ այդ օրենքը գործի, նման բան չի եղել։ Տակից ինչ-որ բաներ արել են, եղել են խախտումներ, բայց այդ ամենը եղել է թաքուն,  հիմա բացահայտ մարդիկ խախտում են իրավունքը։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում այսօր սահմանադրական, ժողովրդավարական, քաղաքացիական ազատությունների վրա աննախադեպ գրոհ է գնում, որի դեմը պետք է առնել ոչ միայն Փաշինյանի հեռացմամբ, այլև համակարգային փոփոխություններով»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լ. Զուրաբյան. Արդարադատության համակարգի վիճակը երբեք այսքան վատ չի եղել, ահավոր է