Մեծ կասկած ունեմ, որ Բաքու տարվածների ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի միջամտության․ Սերժ Սարգսյան
Քաղաքական
00:25 08/11/2025
Հայաստան

Մեծ կասկած ունեմ, որ Բաքու տարվածների ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի միջամտության․ Սերժ Սարգսյան

«Չեմ կարծում, որ բանը կարող է դրան հասնել»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք չունի մտավախություն, որ մի օր էլ Ադրբեջանի ղեկավարը կարող է պահանջել, օրինակ իր, մյուս նախագահների, դերակատարների արտահանձնումը։

Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման մասին, ըստ Սերժ Սարգսյանի, նրանք այլընտրանք չունեին. «Երկու ելք կար՝ կամ փախնել, գալ Հայաստան և դրանով իսկ համ իրենք իրենց կվարկաբեկեին, համ սրանց հնարավորություն կտային անխնա քննադատեին ու ասեին՝  ձեր ժողովրդին թողեցիք, եկաք։

Կամ էլ գնալ ինքնազոհողության։ Այդ մարդիկ ընտրեցին ինքնազոհողությունը, սպասեցին այնքան, մինչև մարդկանց 99,9 տոկոսն անցան այդ անցակետով։

Տարբերակ կար, որ օդային ճանապարհով իրենց էլ տարհանեին, ինչպես տարհանեցին գործող նախագահ  Սամվել Շահրամանյանին ու մի քանի հոգու, բայց որոշ հանգամանքներ թույլ չտվեցին դա անել։

Ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի միջամտության։

 Ինձ համար շատ տարօրինակ է, օրինակ, ինչու ադրբեջանցիները պետք է պաշտպանության բանակի գործող հրամանատարին թույլատրեին հասնել Հայաստան, իսկ պաշտպանության նախարարին, ով արդեն 2 տարի նախարար չէր, ընդգրկել ցուցակում»։

Ըստ ՀՀ երրորդ նախագահի, հստակ ցուցակ է եղել. «Այդ ցուցակի մասին տեղյակ է նաև Սամվել Շահրամանյանը։ Կարծում եմ՝ կգա ժամանակը, ինքը մանրամասն ցուցակի մասին կխոսի»։  

Նա նշեց, որ իր համար ցավ է, ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ տարիների ընկերական հարաբերություններ ուներ Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի նախկին պաշտոնյաների հետ, նաև ազգային ամոթ է մեզ համար։

«Սրանց ամեն օր խաղաղություն-խաղաղություն ասելը, ինչ-որ հիմք կունենար, եթե այս պահին մենք այնտեղ չունենայինք հայ գերիներ։ Խոսքը վերաբերում է բոլոր հայ գերիներին։ Բա ինչո՞վ իմանանք՝ որ խաղաղություն է։ Ո՞րն է  սրանց փաստարկը։ Որ սահմանին չե՞ն կրակում»,- ասաց Ս. Սարգսյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեծ կասկած ունեմ, որ Բաքու տարվածների ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի միջամտության․ Սերժ Սարգսյան