Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը
Իրավունք
14:29 09/11/2025
Հայաստան

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը

Գիշերը իր տնից ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը։ Այդ մասին  հայտնում է «Իշխանություն» լրատվականը։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրավապահները խուզարկել են Համբարձումյանի տունը, ձեռք բերել վարույթին առնչվող փաստական նյութեր, այնուհետև ձերբակալել նրան։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Իշխանություն» լրատվականի հարցին ի պատասխան նշեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ «Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Համբարձումյանն իր տան բակում հասարակական կազմակերպության անվան տակ իբր «բարեգործություն» էր անում, ինչը ենթադրաբար Վաղարշապատի ընտրություններին ՔՊ-ի օգտին ձայներ բերելու համար էր»,-ասվում է լուրում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը