Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՔՊ-ի կողմից հանձնաժողովի նախագահ նշանակված Անուշ Համբարձումյանը բարեգործությամբ է զբաղվել. «Ականատես»-ը հրավիրում է ԿԸՀ ուշադրությունը
Նոյեմբերի 5-ին Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի կողմից, ով միաժամանակ հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նշանակված՝ 14/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և ենթադրաբար տվյալ կուսակցության անդամ է, արձանագրվել է բարեգործության իրականացման դեպք։ Փաստն արձանագրել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Ականատես»-ը։
«Նշենք նաև, որ ավելի վաղ Անուշ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում բազմիցս իրականացրել է քարոզչություն հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
Կուսակցության աջակից/անդամ հանդիսացող անձի կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում բարեգործություն անելը, նույնիսկ կուսակցության կամ թեկնածուի անունից չկատարվելու և բարեգործության հետ մեկտեղ ուղղակի քարոզչություն չիրականացնելու դեպքում անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ ենթադրություն կարող է առաջացնել բարեգործության՝ կուսակցության կամ թեկնածուի հետ փոխկապակցված, նրանց գործունեությանը առնչվող լինելու վերաբերյալ։
Ակնկալում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսումնասիրի դեպքը և անհրաժեշտության դեպքում՝ կդիմի իրավապահ մարմիններին»,-նշում է «Ականատես»-ը։