Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայում մոտ 600 ֆուտբոլիստ կկանչվի հարցաքննության՝ կապված խաղադրույքների գործի հետ
Թուրքիայում մոտ 600 ֆուտբոլիստ կկանչվի հարցաքննության՝ խաղերի վրա անօրինական խաղադրույքներ կատարելու հետաքննության շրջանակներում: Ըստ թուրքական Turkiye թերթի՝ Ինտերպոլն է հետևում իրավիճակին:
Ավելի վաղ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (TFF) նախագահ Իբրահիմ Հաջիոսմանօղլուն հայտարարել էր, որ կարգապահական կոմիտեն որակազրկել է 149 մրցավարի՝ ֆուտբոլային խաղերի վրա խաղադրույքներ կատարելու համար: Կասեցումները ութից տասներկու ամիս ժամկետով են, որից հետո մրցավարները կարող են ցմահ որակազրկվել:
Աղբյուրը նշում է, որ հաջորդ շաբաթ մոտ 600 ֆուտբոլիստ կկանչվի հարցաքննության: Ինտերպոլը նույնպես հետաքրքրություն է հայտնել գործի նկատմամբ, որը վարում են թուրքական իրավապահ մարմինները:
Թերթը պարզաբանում է, որ հետաքննության համաձայն՝ ֆուտբոլիստները, մարզիչները և մենեջերները խաղադրույքներ են կատարել Ալբանիայում, Բուլղարիայում և չճանաչված Հյուսիսային Կիպրոսում գործող ոչ լեգալ կայքերում: Գործի ընթացքին հետևել է «ՌԻԱ Նովոստի»-ն։