Իսակովի պողոտայում գիշերը մեքենան բախվել է ծառին ու բռնկվել
Հասարակություն
08:37 10/11/2025
Հայաստան

Իսակովի պողոտայում գիշերը մեքենան բախվել է ծառին ու բռնկվել

Անցած գիշեր՝ ժամը 00։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա:Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։55-ին, մարվել՝ 01։07-ին։ Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը, իսկ բեռնախցիկը՝ մասամբ։

Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսակովի պողոտայում գիշերը մեքենան բախվել է ծառին ու բռնկվել