Աբովյան քաղաքում քիչ առաջ երիտասարդի են դանակահարել
Իրավունք
18:31 10/11/2025
Հայաստան

Աբովյան քաղաքում քիչ առաջ երիտասարդի են դանակահարել

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։17-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր։ Այլ մանրամասներ այս պահին դեռ հայտնի չեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder