Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայում հեռուստաալիքի շենքի վրա զինված հարձակում է իրականացվել
«Միլլիեթ»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Սարըյեր թաղամասում գտնվող beIN SPORTS հեռուստաալիքի շենք է ներխուժել ատրճանակով զինված տղամարդ։ Լուրը հայտնում է RBC-ն։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին։ Պարբերականի տվյալներով՝ Քեմալ Ս. անունով մի տղամարդ մտել է TV 8-Beinsport շենք, ցուցադրել ատրճանակ և պնդել, որ հեռուստաալիքի մեկնաբաններից մեկը վիրավորել է իր կնոջը, ով աշխատում է որպես անվտանգության աշխատակից։
Նա պահանջել է հրապարակային ներողություն հեռուստաընկերության աշխատակցից։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, բանակցել հարձակվողի հետ և համոզել նրան հանձնվել։ Մոտ կես ժամ անց Քեմալ Ս.-ին դուրս են բերել շենքից և տարել ոստիկանական բաժանմունք։