Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կյանք ու կռիվ» ֆիլմի անհետանալու մասին հարցերը կարող եք ուղղել Հանրայինի ղեկավարությանը. Մհեր Մկրտչյան
«Կյանք ու կռիվ» ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է.
«Շատ ֆեյսբուքյան ընկերներ և լրագրողներ հարցնում են թե ինչու է բոլոր պաշտոնական հարթակներից անհետացել «Կյանք ու կռիվ» ֆիլմը:
Իմ արձագանքը եղել է` պարզեք «Շարմ հոլդինգ» ընկերությունում: Բայց, ըստ ինձ հասնող տեղեկությունների, ֆիլմի իրավունքները այժմ պատկանում են Հ1 հեռուստաալիքին: Հետևաբար ֆիլմի անհետանալու մասին հարցերը կարող եք ուղղել հենց Հանրայինի ղեկավարությանը:
Ամեն դեպքում լավ չի լինի, որ հայերը տեսնեն ֆիլմ հայերի հաղթանակի մասին, ուժեղ հայկական բանակի մասին... Հերոսների մասին:
Սիրուն չի ստացվի...
Անհարմար ա...
Ամեն ինչ տրամաբանական ա»։