Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում ռեփ տեսահոլովակի նկարահանումների հետևանքով բազմահարկ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել
Ֆրանսիայում ռեփ տեսահոլովակի անօրինական նկարահանման ժամանակ հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է bild.de-ն։
Դեպքը տեղի է ունեցել Լիոնի արվարձան Ռիլ-լա-Պապ համայնքում։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել չարտոնված նկարահանման մասին իմանալուն պես։ Այնտեղ սև ու սպիտակ համազգեստներով մի քանի դիմակավորված անձինք հարձակվել են ոստիկանների վրա։ Նրանք հրավառության պարագաներ են ունեցել իրենց մոտ։
Ըստ աղբյուրի, հրավառության հետևանքով բնակելի շենքի պատշգամբում պահվող ստվարաթղթե տուփեր են բռնկվել։ Շենքի ամբողջ ճակատային մասը հայտնվել է կրակի մեջ։ Հրդեհը պատշգամբից տարածվել է հինգ հարկ՝ ոչնչացնելով առնվազն հինգ բնակարան։
Հրդեհը մարելու համար անհրաժեշտ են եղել տասնյակ հրշեջներ: Շենքին մոտ գտնվող փողոցները ստիպված փակել են երթևեկության համար: Տուժածներ չկան: Մոտ 40 բնակիչ անմիջապես տարհանվել է:
Գազետա.ռու-ն գրում է, որ Լիոնի դատախազությունը հետաքննություն է սկսել բազմաթիվ դատական հայցերից հետո: Մինչ օրս ձերբակալություններ չեն կատարվել:
