Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ում տղամարդը կրկնակի սպшնություն է կատարել խավարասերից ստացած կոդավորված հաղորդագրության պատճառով
Սպանության մեջ մեղադրվող ԱՄՆ բնակիչ Ալեքսիս Հերնանդեսը ոստիկանությանը պատմել է, որ Նյու Մեքսիկոյում կրակել է երկու մարդու վրա՝ «խավարասերի կողմից կոդավորված հաղորդագրություն» ստանալուց հետո։ դեպքի մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Բերնալիլո շրջանում ներկայացված ձերբակալման օրդերի համաձայն՝ նոյեմբերի 7-ին ոստիկաններն արձագանքել են Ալբուկերկեի հարավ-արևմուտքում գտնվող մի տանը կրակոցների մասին հաղորդագրություններին։ Երբ նրանք ժամանել են դեպքի վայր, Հերնանդեսը, որի գոտուց կախված էր հրազենը, իսկ ազդրից՝ ծովային հետևակի կորպուսի սուրը, նրանց դիմավորել է մուտքի մոտ։ Մտնելով տուն՝ ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդկանց մարմիններ՝ հրազենային և կտրած վերքերով։ Զոհերից մեկը, ենթադրաբար, տանտերն է եղել։ Հարցաքննության ժամանակ 25-ամյա Հերնանդեսը խոստովանել է հանցագործությունը և պնդել, որ լսել է օդանցքներից լսվող տարօրինակ ձայներ և ստացել է որոշակի ազդակներ, որոնք նարն փոխանցել են, որ պետք է սպանություն կատարի, նախքան ենթադրաբար սպանվելը։
«Հետագայում, ըստ որոշ տեղեկությունների, Հերնանդեսը ոստիկանությանը հայտնել է, որ ինքը նաև «կոդավորված հաղորդագրություն է ստացել խավարասերի միջոցով», որում ասվում էր, որ «պետք է սպանի» տանտիրոջը... Նա հավելել է, որ տանտերը, ենթադրաբար, չէր սիրում խավարասերներին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հաղորդում է NBC-ն։