Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լավագույն տարբերակը կլիներ, եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորները լինեին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը. Քոչարյան
«Իմ տպավորությամբ ՀՀ կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսներն Արցախից դուրս գան»,- 5-րդ ալիքի եթերում ասել է ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հիշեցնելով որ նոյեմբերի 9-ը ստորագրել էր նաև Պուտինը և պատասխանատվություն էր կրում։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը միակողմանի հրաժարվեց այդ փաստաթուղթը կատարել և Փաշինյանը Պրահայում հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։
«Դրանից հետո ՌԴ-ն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ ՀՀ այդ հայտարարությամբ միջնորդական առաքելությունը զրոյացվել է։ Ղարաբաղի կորուստը ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության»,-հայտարարեց Երկրորդ նախագահը։
Անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնագրին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ լավագույն տարբերակը կլիներ, եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորները լինեին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը և առաջարկեց ստորագրված փաստաղթից բացի ստորագրել ևս մեկը, որը կունենա երաշխիքային համակարգ։
«Միշտ հնարավոր է քննարկել ու այնպիսի առաջարկներ տալ, որոնք ոչ թե ժխտում են այն, ինչ արված է, այլ համալրում ու լրացնում են։ Դու կոպլեմենտար տարբերակ ես առաջարկում, մենք սա 10 տարի արել ենք ու լավ հարաբերություններ ենք ունեցել ՌԴ, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։ Երբ հարցնում էին, թե ինչպես անում, ասում էի՝ ամեն մեկը մի ցավոտ «մազոլ» ունի, չենք տրորում դրանք։ Փորձում ենք մեր հարաբերությունները կառուցել այն դաշտում, որտեղ այս երկրներն ունեն ընդհանուր շահեր»,-Ասաց երկրորդ նախագահը։
Անցնելով ներքաղաքական գործընթացներին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ինչու են կենտրոնացել խաղաղության օրակարգի վրա, պատճառը մեկն է՝ էլ ուրիշ ասելիք չկա»։
Նա նշեց, որ գործող իշխանությունները 2021 թ բոլոր տված խոստումները ձախողել է և ՀՀ քաղաքացիների մեծ մասը դա տեսնում են։
Հիշեցնելով, որ Փաշինյանը ասում է, թե միակ ուժն են, որ խաղաղություն է բերում՝ ՀՀ երկորդ նախագահն ասաց.
«Դա ասում է մի մարդ, որը բերել է Հայաստանի համար ամենասարսափելի պատերազմը, որի ժամանակ ունեցել ենք ամենաշատ զոհերն ու վիրավորները, և այդ մարդը փորձում է դառնալ խաղաղության աղավնի... Մինչդեռ ամենախաղաղ տարիները ՀՀ-ում եղել են իմ նախագահության տարիները։ Ունեցել ենք ամենաքիչ զոհերը, ընդհանրապես տարածքային կորուստ չենք ունեցել»։