ՀԾԿՀ-ն կքննարկի ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցը
Քաղաքական
12:53 10/11/2025
Հայաստան

ՀԾԿՀ-ն կքննարկի ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «2025 թվականի նոյեմբերի 13-ին,  տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի օրակարգում կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը»։

171 էջանոց որոշման նախագծի վերջաբանում ասվում է 

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող»  օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, 19-րդ հոդվածի 2-րդ մասը և «Էներգետիկայի մասին»  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերը Հանձնաժողովը որոշել է դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան՝ այն ուժը կորցծար ճանաչելու միջոցով»։

 Նաև նշվում է, որ լիցենցիայի գործողության դադարեցմամբ հանձնաժողովը չի նշանակում նոր կառավարիչ, այլ գործողը շարունակում է մնալ։

 Որոշման մեջ ամրագրվում է, որ որոշումն ընդունելուց հետո 2 ամսվա ընթացքում այն կարող է բողոքարկվել հանձնաժողովում, կամ 15-օրյա ժամկետում ՀՀ վարչական դատարան, սակայն բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողության կատարումը»։

Հիշեցնենք որ կիրակի օրը թալինում Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր. «Ես, որպես ժամանակավոր կառավարիչ, իմ կառավարման 3,5 ամսվա ընթացքում ուսումնասիրությունների արդյունքում վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից»։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀԾԿՀ-ն կքննարկի ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցը