Ձեր նշանակած Ռոմանոս Պետրոսյանը ձեր հետ խորհրդակցո՞ւմ է, որ զանգվածաբար պաշտոնազրկում է ՀԷՑ մասնաճյուղերի տնօրեններին. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Քաղաքական
16:05 09/09/2025
Հայաստան

Ձեր նշանակած Ռոմանոս Պետրոսյանը ձեր հետ խորհրդակցո՞ւմ է, որ զանգվածաբար պաշտոնազրկում է ՀԷՑ մասնաճյուղերի տնօրեններին. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին

«Ձեր նշանակած Ռոմանոս Պետրոսյանը ձեր հետ խորհրդակցո՞ւմ է, որ զանգվածաբար  պաշտոնազրկում է ՀԷՑ տարբեր մասնաճյուղերի տնօրեններին, ինժեներներին, գրեթե ամբողջութամբ  նշանակում ՔՊ-ականների կամ շատ հաճախ համայնքի չընտրված ղեկավարի թեկնածուներին, թե՞ ինքնագլուխ է  անում, թե՞ ուրիշ տեղ է որոշվում»,- Ազգային ժողովում այս հարցերը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուղղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

Մ.Մանուկյանը պատասխանեց, որ Ռոմանոս Պետրոսյանը իր հետ չի քննում իր գործառույթները, հաշվետու չէ իրեն։

«Ոչ, Ռոմանոս Պետրոսյանը գործում է իրեն տրված լիազորությունների շրջանակում և իրեն տրված ժամանակավոր կառավարչի՝ իրեն տված լիազորությունների շրջանակում, իսկ  ժամանակավոր կառավարիչը, ըստ էության, այս պահին կատարում է  ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները, ինքն ինձ հետ այդ գործողությունները համաձայնեցնելու, քննարկելու պարտադիր պահանջ չկա, մենք նման քննարկումներ չենք ունենում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեր նշանակած Ռոմանոս Պետրոսյանը ձեր հետ խորհրդակցո՞ւմ է, որ զանգվածաբար պաշտոնազրկում է ՀԷՑ մասնաճյուղերի տնօրեններին. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին