Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ
Սպորտ
12:08 10/11/2025
Հայաստան

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ

Հայաստանը ներկայացնող երկու գրոսմայստերները՝ Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը, դուրս են եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ:

Չորրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի հետ: Նախորդ խաղափուլում Ֆրեդերիկը պայքարից դուրս թողեց աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին:

Գաբրիել Սարգսյանը կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի հետ:

Չորրորդ փուլ են անցել նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը։ Լևոնի մրցակիցն է Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկը, իսկ Սամուելի մրցակիցը՝ Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչին:

Չորրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder