Տեսչական մարմինն արձագանքում է Ամուլսարից ստացված ահազանգին
Հասարակություն
16:11 10/11/2025
Հայաստան

Տեսչական մարմինն արձագանքում է Ամուլսարից ստացված ահազանգին

«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ  Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Յուրա Արսենյանից ահազանգ եմ ստացել, որ Ամուլսարում շինարարական աշխատանքի արդյունքում իրենց խմելու ջուրն այս տեսքն ունի:

Լրատվամիջոցներին խնդրում եմ բացահայտել ի՞նչ է կատարվել տարածքում»։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ սոցիալական ցանցում տարածված ահազանգին տեղյակ են և վարչական վարույթ է հարուցվել։

 Տեսչական մարմնից նաև հայտնեցին, որ վարույթի արդյունքում ստացված արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տեսչական մարմինն արձագանքում է Ամուլսարից ստացված ահազանգին