Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շատերն ուզում են ՏԻՄ ընտրությունները ներկայացնել որպես փողոցները ավլելու, մաքրելու ընտրություն։ Այդպես չէ. Խաչիկ Մանուկյան
«Ես արժեքներից եմ խոսում, կարևորում եմ դրանք։ Շատերն ուզում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ներկայացնել որպես փողոցները ավլելու, մաքրելու ընտրություն։ Այդպես չէ»,-Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի քաղաքաետի թեկնածու առաջադրված հրապարակախոս, գրող Խաչիկ Մանուկյանը։
Նա ընդգծել է, համայնքներից է ստեղծվում այն ուժը, որը հետո պետք է միանա, տարածականություն գտնի, հզոր երկիր դառնա։ Ահա այդ պատճառով պետք է վստահել այն ուժերին, որոնք իսկապես արժեքներին են հետամուտ, և ոչ թե գալիս են աղբը մաքրելու կամ կենցաղավարություն իրականացնելու նպատակով։
«Դա շատ քիչ խնդիր է, որը պետք է չնկատել։ Հիմա ՔՊ-ն ասում է՝ տեսեք, տեսեք, ես ասֆալտ եմ անում, մանկապարտեզ եմ սարքում, մեծ հաշվով այդ գումարն իրենց հոր տնից չեն բերել, այդ գումարն այս ժողովուրդն է հավաքել, և եթե ՔՊ-ական պարագլուխներին թվում է այդ բյուջեն ամբողջությամբ կլանելու ու մարսելու համար է, ասեմ՝ չէ, դրա համար չէ։ Նրանց լավ չեն բացատրել»,-ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով, պետք է բոլորն իմանան բյուջեն առաջին հերթին ապահով երկիր ունենալու, բարեկեցություն ստեղծելու համար է, որպեսզի մարդը վստահություն ունենա իր հաջորդ օրվա, ապագայի նկատմամբ։
«Ես դաղագներով եկած այս ուժից այլ բան չէի սպասում, եկել էին դագաղներով, մինչև հիմա էլ դագաղներով պտտվում են։ Քանի դեռ այս մահաբերներին մենք դուրս չենք շպրտել, չենք կարող ասել, երկրի այս հատվածը ծաղկելու է։ Ոչ, մենք պետք է գնահատական տանք, եթե կուզեք նաև քաղաքական և ասենք, այս ստի կայսրության մեջ որևէ առողջ բան լինել չի կարող»,-նշել է Խ. Մանուկյանը։
Անդրադառնալով Վաղարշապատում ու դրա կազմում ընդգրկված վարչական շրջաններում իրականացրած քարոզարշավի ընթացքում վեր հանած խնդիրներին՝ Մանուկյանը ցավով փաստել է, որ վար ուցանք անող մարդը չի կարողանում լուծել իր կենցաղային խնդիրները։
«Ամեն անգամ Իսահակյանի տողերն եմ հիշում.
-Խեղճ աղքատը դառը դատի,
Դատարկ նստի, էյ աշխարհ...
Իսկ նրանք, ովքեր զբաղված են այստեղիղ-այնտեղից գումար թռցնել, ինչպես Թրամփը հայտարարեց լուրջ գումարներ են ծախսվել գաղափարներ ու երկրներ խեղելու համար, ինչը կարողացել են հաջողությամբ մեր երկրում էլ կատարել, ահա դրանք նստած գրասենյակներում լուրջ գումարներ են ստանում ու մդրանքով հանդերձ մեր երկիրն են վերացնում, մեր ազգային արժեքներն են վերացնում»,-ասել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։